Զանազանք
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆԱՄԱԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Գործարկվել է ՀՀ նախագահի ինտերնետային նոր կայքէջը, որը համալրված է մի շարք նորամուծություններով: Ինչպես տեղեկացրեց նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով կայքէջը, բազմաթիվ փորձագետների վկայությամբ, լավագույններից է աշխարհում: Այն ստեղծվել է մեկուկես ամսում. մինչ այդ ուսումնասիրվել են այլ երկրների նախագահների կայքէջերը: Կայքէջն ունի 4 բաժին` Նախագահ, Աշխատակազմ, Լուրեր եւ Գրադարան: Կայքէջի կարեւոր նորամուծություններից է «Նամակ նախագահին» էջը, որն ապահովում է հետադարձ կապը քաղաքացիների հետ: Ինչպես նշեց Հ. Պետրոսյանը, նոր կայքէջի անվտանգությունը մի քանի աստիճանով բարձր է նախորդից, հաղորդում է «Նոյյան տապանը»: